Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի նախաձեռնությամբ և ՀՀ Վայոց ձորի մարզպետի աջակցությամբ տեղի ունեցավ հանդիպում վայոցձորցի ժամկետային զինծառայողների ծնողների հետ
19.11.2014
2014 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանի հանդիպումը կորպուսում լավագույն ծառայությամբ աչքի ընկնած 16 զինվորների ծնողների հետ: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալ, գնդապետ Վահրամ Հարությունյանը:
Ներկաներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Մարզպետն իր խոսքում բարեմաղթանքներ հղեց հայոց բանակին, զինվորներին մաղթեց խաղաղ ծառայություն, ծնողներին՝ համբերություն: Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ զինվորի և նրա ընտանքի հանդեպ ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար:
ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին և շնորհակալագրեր հանձնեց կարգապահ ծառայությամբ աչքի ընկած զինվորների ծնողներին և հայտնեց, որ ժամկետային զինծառայողներին տրվել է կարճաժամկետ արձակուրդ: Շնորհակալության խոսք ասաց նաև 1-ին բանակային կորպուսի ժամկետային զինծառայող Վահե Հարությունյանը:
Նշենք, որ միջոցառում կազմակերպվել էր <<Բանակը մեր տունն է, մեր ամրոցը>> խորագիրը կրող բանակ-ընտանիք-հասարակություն կապի խորացման ու ամրապնդման նպատակով իրականացվող ծրագրի շրջանակում: