Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 7-րդ նիստը
19.11.2014
2014 թվականի նոյեմբերի 19-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 7-րդ նիստը, կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև այն ՊՈԱԿ-ների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ:
Օրակարգում ներառված էր 2014թ.-ի ներքին աուդիտի ծրագրով հաստատված <<Խաչիկի միջնակարգ դպրոց>>, <<Մոզրովի հիմնական դպրոց>>, <<Եղեգնաձորի թիվ 1 միջնակարգ դպրոց>>, <<Արենիի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ներում ֆինանսական և մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչությունում գնումների համապատասխանության իրականացված աուդիտի հաշվետվությունների ներկայացումը:
Հաշվետվությունները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս հարությունյանը:
Նիստը ո ր ո շ ե ց`
Առաջարկել.
1.Ներքին աուդիտի բաժնին՝ ըստ կազմակերպությունների՝ հաշվետվետվություներով արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել վերահսկողական գործընթաց և խորհրդատվություն:
2. Հանձնարարել՝
ՊՈԱԿ-ների տնօրեններին՝ նվազագույն ծախսումներով ապահովել առավելագույն արդյունք և ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարում, միջոցներ ձեռնարկել աուդիտի հաշվետվությամբ արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ և մեկամսյա պարբերականությամբ տեղեկատվություն ներկայացնել արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ իրականացված միջոցառումների մասին: