Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ քաղաքացիների նոյեմբեր ամսվա ընդունելությունը
17.11.2014
2014 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ընդունելության համար ցուցակագրվել էր 65 քաղաքացի, բոլորն էլ եկել էին ընդունելության:
Ընդունելության եկած 57 քաղաքացիներ դիմել էին ֆինանսական օժանդակության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Այլ հարցերով դիմել էին 8 քաղաքացիներ՝ 2 քաղաքացի դիմել էր աշխատանքի տեղավորման խնդրանքով, 2-ը՝ հողի և շենք-շինությունների, 2-ը վառելափայտի ձեռք բերման, 1-ական քաղաքացիներ նպաստի տրամադրման և առողջարանային ուղեգրի ձեռք բերման հարցերով: Մարզպետի կողմից հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ այլ հարցերով դիմումատուների խնդրանքի բավարարման նպատակով ուսումնասիրել հարցերը և օրենքով նախատեսված ժամկետներում պատասխանել բոլոր դիմումներին: