Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այցելություն Բարձրունի, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սերս համայնքներ
14.11.2014
2014 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի, Արամ Գրիգորյանի, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության, կրթության, մշակույթի և սպորտի վարչության և առողջապահության բաժնի պետերի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել Բարձրունի, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սերս սահմանմերձ համայնքներ:
Համայնքներում հանդիպումներ են կայացել համայնքի բնակիչների, ավագանու անդամների, դպրոցի ուսուցիչների, բուժկետի աշխատակիցների հետ, որոնց ընթացքում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացել է համայքներում տիրող իրավիճակին, համայնքում առկա կրթական և առողջապահական խնդիրներին:
Մարզպետը ծանոթացել է նաև Խնձորուտ և Նոր Ազնաբերդ համայնքներում կառուցվող ոռոգելի ջրագծերի շինարարական աշխատանքների ընթացքին: