Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստին
20.10.2014
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում` պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2014 թվականի ամառային զորակոչի արդյունքները և քննարկվեցին ձմեռային զորակոչի պլանավորման աշխատանքները: Նիստին մասնակցում էին շահագրգիռ ՀՀ գերատեսչությունների ղեկավարները, մարզպետները, ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բժշկական հանձնաժողովների ներկայացուցիչներ և այլք: Նիստին մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Հղում՝ mil.am, 17.10.2014