Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է << Հանրային երկխոսություն և համայնքային զարգացում>> ամփոփիչ համաժողովին
15.10.2014
2014 թվականի հոկտեմբերի 15-ին Քաունթերփարթ ինթերնեշնլի հրավերով Հայաստանի ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է << Հանրային երկխոսության և համայնքային զարգացման>> ամփոփիչ համաժողովին: Համաժողովի բացման խոսքով հանդես է եկել Քաունթերփարթ ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արթուր Դրամփյանը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, , ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը և Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպության ծրագրերի գծով փոխնախագահ Ալեքս Սարդարը:
Համաժողովը նպատակ է ունեցել ներկայացնելու ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից իրականացվող ,,Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության՚՚ ծրագրի չորս տարվա արդյունքները, քաղած դասերը, ինչպես նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության, տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման և իշխանության ապակենտրոնացման խնդիրները: Համաժողովում քննարկվել են քաղաքացիական հասարակության կառույցների աշխատանքի հետագա բարելավմանը, համայնքային զարգազմանն ուղղված առաջարկություններ, որոնք բխում են ծրագրի ընթացքում կուտակած փորձից և բոլոր գործընկերների հետ փոխգործակցության արդյունքներից:
Համաժողովին մասնակցել են նաև ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք ,Գետափ, Գոմք, Բարձրունի համայնքների ղեկավարները, ավագանու և համայնքային ակտիվ խմբերի անդամներ: