Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՂԱՎՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
14.10.2014
2014 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի և մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանի հետ այցելել են Աղավնաձոր համայնք և հանդիպել խաղողի արտադրությամբ զբաղվող այգետերերի հետ: Մարզպետի և գյուղատնտեսության փոխնախարարի կողմից համայնքի բնակիչներին տեղեկատվություն և անհրաժեշտ պարզաբանումներ են տրվել խաղողի ընթացքի մթերումների վիճակի և կազմակերպական հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը ներկա ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ և ՍՊԱՅԿԱ ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հերթին տեղեկատվություն են ներկայացրել ընկերությունների կողմից խաղողի մթերումների գրաֆիկի, պայմանների և մեխանիզմների վերաբերյալ: Համայնքի բնակիչներին տեղեկացվել է, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, խաղողի ողջ խմբաքանակը մթերվելու է համապատասխան կազմակերպությունների կողմից: