Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԸՆԹԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ
14.10.2014
2014 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, գյուղատնտեսության համատարած հաշվառման Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի և մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Վայոց ձորի մարզային ստորաբաժանում և ծանոթացել 2014 թվականի հոկտեմբերի 11-ից մեկնարկած գյուղատնտեսության համատարած հաշվառման աշխատանքների ընթացքին: Է.Ղազարյանը ծանոթացել է հաշվառման ընթացքում կիրառվող փաստաթղթերին և ընթացակարգերին: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Վայոց ձորի մարզային ստորաբաժան ղեկավար Առուշան Ղազարյանը մարզպետին զեկուցել է, որ աշխատանքներն ընթանում են սահուն գրաֆիկով, հաշվարարների և կազմակերպիչների համար ստեղծված են աշխատանքի բոլոր անհրաժեշտ պայմանները և հաշվառման բնականոն ընթացքին ներկա պահին որևէ խոչըդոտ չի սպառնում: