Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը
09.10.2014
2014 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական՝ 6-րդ նիստը: Նիստում քննարկվեցին 2014 թվականի ներքին աուդիտի ծրագրով հաստատված <<Հերմոնի հիմնական դպրոց>>, <<Արտաբույնքի միջնակարգ դպրոց>>, <<Թառաթումբի միջնակարգ դպրոց>> և <<Սալլի հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպություններում իրականացված աուդիտի հաշվետվությունների արդյունքները, ինչպես նաև 2014 թվականի ընթացքում իրականացված աուդիտի հաշվետվություններով արձանագրված թերությունների և խախտումների վերացման վերահսկողական գործընթացի արդյունքները: