Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Բերքի տոն 2014>>
07.10.2014
2014 թվականի հոկտեմբերի 5-ին Եղեգնաձորում տեղի ունեցավ <<Բերքի տոն 2014>> ավանդական միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանը, մարզպետի տեղակալներ, մարզպետարանի պատասխանատուներ: Ավանդական միջոցառումը սկսվեց շքերթով,որը ավարտվեց քաղաքի կենտրոնական հրապարակում: Միջոցառման համերգային մասը տեղի ունեցավ Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն իր ողջույնի խոսքում տոնական տրամադրություն մաղթեց տոնի մասնակիցներին, իսկ վայոցձորցիներին՝ արտադրած բերքի բարի վայելում: Համերգային ծրագրին մասնակցում էին մարզում գործող գեղարվեստական, ինքնագործունեության խմբեր և անհատ կատարողներ: Իսկ համերգային միջոցառմանը զուգընթաց քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված էին համայնքներում արտադրված բերքի ցուցադրման տաղավարներ: Երեկոյան մարզային մշակույթի տան մեծ դահլիճում տեղի ունեցավ Արենի գինու փառատոնի շրջանակում կազմակերպված մշակութային միջոցառումների ամփոփ հանդիսացող Հեղինակային երգի երեկոն, որին մասնակցում էին հեղինակ կատարողներ ՝ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից, մայրաքաղաքից և Վայոց ձորի մարզից: