Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ Է.ՂԱԶԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
05.10.2014
Սիրելի ուսուցիչներ:
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Այն մասնագիտական է թերևս միայն Ձեզ համար, իսկ մենք՝ Ձեր սաները, այն նշում ենք իբրև խոնարհումով, ակնածանքով, երախտիքով և գեղեցիկ հիշողություններով համեմված համաժողովրդական տոն: Ցանկացած մասնագիտություն կարևոր է մեր հասարակության համար, բոլորի աշխատնքն են գնահատելի է և հարգանքի արժանի, սակայն Ձեր աշխատանքով Դուք հիմքն եք դնում բոլոր մասնագիտությունների կայացման համար: Ցանկացած գործում հաջողության հիմքը կրթություն է: Դուք օգնում եք բոլոր ծնողներին ծրենց համար ամենակարևոր խնդրի լուծման՝ իրենց երեխաների կրթության և դաստիարակության հարցում: Շնորհակալ ենք Ձեր հայրենանվեր, նվիրական և սրտացավ աշխատանքի համար: Ձեր աշխատանքի լավագույն գնահատականը, կարծում եմ, Ձեր հազարավոր սաների սերն ու հարգանքն է, որը նրանց ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում: Մենք մեր կողմից անում ենք հնարավոր առավելագույնը Ձեր աշխատանքի լավագույն պայմանները ստեղծելու համար: Մաղթում ենք Ձեզ առողջություն, նոր ուժ, եռանդ և հաջողություններ արգասաբեր աշխատանքում:
Էդգար Ղազարյան
ՀՀ Վայոց ձորի մարզպետ
5, հոկտեմբերի 2014թ.