Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԵԼՓԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՈՆԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
03.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ մասնակցել Ելփին համայնքի 186-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետև այցելել համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցի:
Շնորհավորելով համայնքի բնակիչներին տոնական օրվա կապակցությամբ՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում տարածքների համաչափ զարգացման ուղղությամբ:
Կառավարության ղեկավարը զրուցել է համայնքի բնակիչների հետ՝ հետաքրքրվել գյուղատնտեսական աշխատանքներրի ընթացքով, ինչպես նաև նրանց հուզող հարցերով: Ելփինցիները շնորհակալություն են հայտնել վարչապետին համայնքում տարբեր ծրագրերի իրականացմանն աջակցելու համար և ներկայացրել առկա խնդիրները:
Ելփին համայնքի ավագանու որոշմամբ ՀՀ վարչապետին շնորհվել է համայնքի պատվավոր քաղաքացու կոչում: