Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
02.10.2014
2014 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Լաուրա Բայլեյին և Համաշխարհային բանկի Վաշինգտոնի գրասենյակից ժամանած ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ՀՀ վայոց ձորի մարզում իրականացվելիք ծրագրերին առնչվող հարցեր: Մասնավորապես, քննարկվեց զբոսաշրջության կլաստերների ձևավորման և զբոսաշրջությանենթակառուցվածքների զարգացման հնարավորություններն ու գերակայությունները: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ներկայացրեց Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագիրը և դրա իրականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Առանձին անդրադարձ եղավ Արենի և Նորավանք նոր մշակվող զարգացման ծրագրին, ինչպես նաև Արփա գետահովտի և Եղեգիսի կիրճի զարգացման հեռանկարներին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչև 2014 թվականի ավարտը Վայոց ձորում կազմակերպել ծրագրային հիմնադրությունների քննարկում տեղական գործընկերների, համայնքների, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: