Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ Է.ՂԱԶԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
01.10.2014
Սիրելի հայրենակիցներ:
Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է: Թերևս երջանիկ են այն մարդիկ, ովքեր ապրում են կյանքի ծերության շրջանը: Նրանք մի ամբողջ կյանք ապրել են աշխատանքով, արարումով և ապրումներով: Ծերության շրջանի հասած յուրաքանչյուր մարդ կարիք ունի գնահատանքի և հասարակական ուշադրության: Նրանցից շատերը հավանաբար տկարություն և հոգսեր ունեն, բայց միաժամանակ ունեն մեծ վաստակ և ներդրում երիտասարդ սերնդի բոլոր ձեռբքերումներում և հաջողություններում: 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ Վայոց ձորի մարզի տարբեր համայնքներում բնակվում են կյանքի 100 և ավելի տարիները բոլորած 6 ծերունազարդ տատիկներ: Մաղթում եմ, որ նրանք առողջ ապրեն և վայելեն իրենց մեծ գերդաստանի սերն ու հոգածությունը: Իմ մաղթանք է նաև, որ բոլոր մարդիկ ապրեն երկար և վայլեն այն աննկարագարելի բարիքները, որոնց կարելի է ձեռք բերել միայն կյանքի ավագ տարիքում և ծերության շրջանում:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ
Էդգար Ղազարյան
1, հոկտեմբերի 2014թ.