Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

29.09.2014

 Ռուսաստանի դաշնության  սոցիալական և արդյունաբերական սննդի ծառայությունների ինստիտուտի հրավերով սեպտեմբերի 23-27-ը աշխատանքային այցով ՌԴ Մոսկվա քաղաքի և Տամբովի մարզում էր մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:

Այցելության հիմնական նպատակը մասնակցությունն էր  Տամբով քաղաքում կազմակերպված դպրոցականների առողջ ապրելակերպի և առողջ սննդի կազմակերպման  հարցերով միջազգային  համաժողովին: Միջազգային պատվիրակությանը ընդունեցին  ՌԴ  Ֆինանսների նախարարի  տեղակալը և Տամբովի  մարզի  նահանգապետը:

Դպրոցական կայուն և  անվտանգ սննդի կազմակերպման  ուղղությամբ Ռուսաստանի Դաշնությունն ունի  հարուստ փորձ:

Միջազգային պատվիրակության մասնակիցները դպրոցական սննդի կազմակերպման դրվածքը ուսումնասիրելու նպատակով   եղան Մոսկվա քաղաքի  և Տամբովի մարզի մի շարք հանրակրթական դպրոցներում: Մասնագիտական ուսումնական հաստատություններում, որտեղ արտադրվում  և դպրոցներին է տրամադրվում պատրաստի դպրոցական սնունդ, ինչպես նաև այդ ուղղությամբ  կազմակերպված ցուցահանդեսներում:

Եռօրյա այցը շատ գործնական էր և խիստ՝ կարևոր մեր մարզում դպրոցական սննդի  կազմակերպման գործընթացը պատշաճ  մակարդակով կազմակերպելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46