Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՐԵՆԻ գինու փառատոնի շրջանակներում նախատեսված տոնական և մշակութային միջոցառումների ծրագիր
29.09.2014

Սիրելի հայրենակիցներ:
Սիրով Ձեզ ենք ներկայացնում ԱՐԵՆԻ գինու փառատոնի շրջանակներում նախատեսված տոնական և մշակութային միջոցառումների ծրագիրը:
1, հոկտեմբերի 2014թ. չորեքշաբթի:
14.00-17.00 Մալիշկա համայնքի տոն: Ժողովրդական տոնախմբություն Մալիշկա համայնքի կենտրոնում, ազգային պարեր, երգ, երաժշտություն:
18.00 ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ֆիլիպ Բալոյանին նվիրված համերգ Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում:
2, հոկտեմբերի 2014թ. հինգշաբթի:
14.00-17.00 Ելփին համայնքի տոն: Ժողովրդական տոնախմբություն Ելփին համայնքի կենտրոնում, ազգային պարեր, երգ, երաժշտություն:
18.00 Երգի և պարի փառատոն Եղեգնաձոր քաղաքի ամֆիթատրոնում:
3, հոկտեմբերի 2014թ. ուրբաթ:
12.00-17.00 Ռինդ համայնքի տոն: Ժողովրդական տոնախմբություն Ռինդ համայնքի կենտրոնում, ազգային պարեր, երգ, երաժշտություն: Տնական գինիների համտես-մրցույթ:
18.00 “ԿԱԴԱՆՍ” անսամբլի համերգը Եղեգնաձոր մշակույթի տան մեծ դահլիճում:
4, հոկտեմբերի 2014թ. շաբաթ:
11.00-17.00 Գինու տոն և Արենի համայնքի տոն: Ժողովրդական տոնախմբություն Արենի համայնքի կենտրոնում, թատերականացված միջոցառումներ, ազգային պարեր, երգ, երաժշտություն: Գործարանային արտադրության գինիների համտես-մրցույթ:
18.00 Հեղինակային երգի համերգ Արենի համայնքի մշակույթի տան դահլիճում:
18.00 MEET ME IN THE SKY ռոք խմբի համերգ Եղեգնաձոր քաղաքի ամֆիթատրոնում:
5, հոկտեմբերի 2014թ. կիրակի:
11.00-12.00 Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում և տոնական համերգ Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում:
12.00-17.00 Բերքի տոն Եղեգնաձոր քաղաքում: Տոնական շքերթ, ժողովրդական հանդիսություններ, երգ, պար, երաժշտություն, համայնքային տաղավարներ, ձեռքի աշխատանքների և նկարների ցուցադրություն Եղեգնաձորի ամֆիթատրոնում, Մոմիկի անվան զբոսայքում, կենտրոնական փողոցներում, նախկին կինոթատրոնի հարակից հրապարակում:
18.00 Հեղինակային երգի համերգ Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում: