Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ԼԻՏՎԱՑԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ
26.09.2014
Ս.թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանի հրավերով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ներկա գտնվեց լիտվացի բանաստեղծ Քրիստիյոնաս Դոնելայտիսի 300-ամյակին նվիրված մշակութային երեկոյին: Երեկոն կազմակերպվել էր բանաստեղծի «Տարվա եղանակները» պոեմի հայերեն թարգմանության առթիվ: Մշակութային երեկոն վարում էր լիտվացի բանաստեղծ և թարգմանիչ Վլադաս Բրազյունասը, մասնակցում էին երաժիշտ-կոմպոզիտոր Յուրգիտա Միեժելիտեն և հայ թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը: Միջոցառումը անցկացվեց Հայաստանի Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում: Ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, գրողներ, արվեստագետներ, մշակույթի ու հասարակական գործիչներ:
Միջոցառմանը հնչեցին Դոնելայտիսի պոեմից հատվածներ` թարգմանված տարբեր լեզուներով, երաժշտության ուղեկցությամբ: Հատվածները իրենց մայրենի լեզուներով ընթերցեցին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետները:
Մշակութային երեկոյին ներկա էր նաև մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը: