Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ

24.09.2014

2014 թվականի սեպտեմբերի 23-ին Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի կողմից բեմադրված Պերճ Զեյթունցյանի <<100 տարի անց>>  պիեսի բեմականացմամբ ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց Հայաստանի թատերական գործիչների միության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի համատեղ ջանքերով կազմակերպած թատերական փառատոնը՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին: Փառատոնը մեկնարկեց Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Հայր Զարեհ Կաբաղյանի աղոթքով և օրհնանքի խոսքով, որից հետո բացման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթներ ունեցան Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար, թատերագետ Լևոն Մութաֆյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Փառատոնի պաշտոնական բացումից հետո ներկայացվեց բեմադրությունը, որը հանդիսատեսի կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ և ծափահարություններով:
Փառատոնի շրջանակներում նախատեսվում է Հայաստանյան յոթ թատերախմբերի ներկայացումների բեմադրությունները ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն, Արենի, Խաչիկ, Գետափ, Վայք և Եղեգնաձոր քաղաքներում: Աննախադեպ այս թատերական փառատոնի եզրափակիչ ներկայացումները տեղի կունենան սեպտեմբերի 29-ին Վայքի մշակույթի տան դահլիճում. Համազգային թատրոնի կողմից կներկայացվի Մ.Խերանյանի <<Շխոնց Միհրան>>, իսկ Եղեգնաաձորի մշակույթի տան դահլիճում Վանաձորի Հ.Աբելյանի անվան թատրոնի կողմից՝ Ս.Խալաթյանի <<Հրադադար>> ստեղծագործությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46