Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆ 2014
24.09.2014
2014 թվականի հոկտեմբերի 1-ից 5-ը բոլորին սիրով հրավիրում ենք Վայոց ձոր՝ աննախադեպ տոնախմբություններին մասնակցելու նպատակով: Առաջարկում ենք պլանավորել ընտանեկան հանգստի 5 անմոռանալի օր: Դուք կարող եք այցելել Վայոց ձոր, իջևանել տեղի հյուրանոցներում և հյուրատներում (հյուրանոցներն արդեն կարող են զբաղված լինել, իսկ հյուրատների ցանկը տեղեկայված է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կայքում http://vdzor.gov.am/Turizm/): Առավոտյան ժամերին կարելի է այցելել խաղողի այգիներ և մասնակցել բերքահավաքի (նախընտրելի վայրեր. Արենի, Ռինդ և Աղավնաձոր համայնքների այգիներ), կեսօրից մասնակցել համայնքային տոնակատարություններին (հոկտեմբերի 1՝ Մալիշկա, հոկտեմբերի 2՝ Ելփին, հոկտեմբերի 3՝ Ռինդ, հոկտեմբերի 4՝ Արենի, հոկտեմբերի 5՝ Եղեգնաձոր), իսկ երեկոյան ժամերին վայելել մշակութային միջոցառումներ և համերգներ Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում կամ մշակույթի տան դահլիճում: Այդ օրերին Դուք կարող եք շրջագայել վայոց ձորի գեղատեսլի վայրերում. Նորավանք, Եղեգիսի կիրճ, Ջերմուկ և այլն: Վայելեք Հայաստանի գեղատեսլի վայրերից մեկի աշնանային ողջ հմայքը 5 անմոռանալի օրերի ընթացքում: ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆ 2014: ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՎԱՅՈՑ ՁՈՐ: