Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ <<ՕՔՍՖԱՄ>> ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
23.09.2014
2014 թվականի սեպտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և “ՕՔՍՖԱՄ” միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի, ՀՀ ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին “ՕՔՍՖԱՄ”-ի “Նպաստում ենք Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայությանը” ծրագրի իրականացման կազմակերպական հարցեր:
Նույն օրը Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողություն: Հուշագիր ստորագրվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, մարզի Արփի, Արենի, Արտաբույնք, Ագարակաձոր, Ելփին, Խաչիկ, Հորբատեղ, Մարտիրոս, Չիվա, Գետափ համայնքների, “ՕՔՍՖԱՄ”-ի, “Ապավեն համայնքներին” հասարակական կազմակերպության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության միջև: