Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ 4-ՐԴ ՆԻՍՏԸ

23.09.2014

 2014 թվականի սեպտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական 4-րդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց և չորս հայտարարություն: Օրակարգի երկու հարցերը վերաբերում էին համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ութ ամիսների արդյունքներին և 2014 թվականի երրորդ եռամսյակում մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքներին: Օրակարգի երրորդ հարցի՝ բերքահավաքի և կերերի կուտակման աշխատանքների ընթացքի և գյուղատնտեսական արտադրանքի ծավալների ավելացման մասին հարցի քննարկմանն իր մասնակցությունը բերեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարն իր ելույթում մտահոգություններ ներկայացրեց Վայոց ձորի մարզի գյուղատնտեսական ցուցանիշների վերաբերյալ՝ հորդորելով համայնքների ղեկավարներին գործուն քայլեր գործադրել ցանքատարածությունների ավելացման և գյուղատնտեսական մթերքների ծավալների ավելացման ուղղությամբ: Է.Ղազարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց նախարարին մարզի գյուղատնտեսության զարգացման խնդիրների վրա մշտական ուշադրության և պարբերական այցերի համար՝ կիսելով յնչեցված մտահոգությունները: Է.Ղազարյանը հավելեց, որ կառավարության կողմից իրականացվում է գյուղատնտեսության աջակցության բազմաթիվ և մեծ ծավալի ծրագրեր, որոնց արդյունքը պետք է լինի օգտագործվող հողատարածությունների և գյուղատնտեսական արտադրանքի ծավալների մեծացումը, ինչի հարցում մեծ է համայնքների ղեկավարների դերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00