Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

23.09.2014

 2014 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզ էին այցելել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան նորին գերազանցություն Տրայան Հրիստեան, Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Էդիկաս Պետրիկասը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության աշխատակազմի և տեղեկատվական կենտրոնի աշխատակիցներ: Այցելության նպատական էր ծանոթանալ Եվրոպական Միության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև նեկայացնել նոր ծրագրերն ու դրանց ուղղությունները: Նույն օրը մարզպետարանում հյուրերին ընդունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում դեսպանների և մարզի մի շարք համայնքների ղեկավարների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանն ու Արամ Գրիգորյանը: Հանդիպման ընթացքում դեսպան Տրոյան Հրստեայի կողմից ներկայցվեց Հայաստանում Եվրոպական Միության քաղաքականության հիմնական ուղղությունները և ներկայացվեցին համագարծակցության հիմնական ծրագրերը: Դեսպան Էդիկաս Պետրիկասը ներկայացրեց հայ-լիտվական երկկողմ համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքներն ու ապագա ծրագրերը: Դեսպանները պատասխանեցին նաև մասնակիցներին հուզող հարցերին: Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին համագործակցության և այցի համար, շեշտեց, որ Հայաստանը, լինելով ժամանակակից, ժողովրդավարական, քրիստոնեկան եվրոպական պետություն, միշտ պատրաստակամ և ակտիվ է եղել եվրոպական համագործակցության ցանկացած նախաձեռնության հարցում և այսուհետ ևս հետաքրքիր են բոլոր այն ծրագրերը, որոնք առաջարկվում են եվրոպացի գործընկերների կողմից:
Նույն օրը ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատասենյակում տեղի ունեցավ առանձին հանդիպում, որին հրավիրված էին նաև մարզի քաղաքային համայնքների ղեկավարները: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին համագործակցության առանձին ծրագրեր, որոնք առավել հետաքրքրական կարող են լինել քաղաքային համայնքներում իրականացնելու տեսանկյունից: Դեսպան Տրոյան Հրիստեան առաջարկեց քաղաքապետերին անդամակցել քաղաքապետերի եվրոպական ցանցին և հայտ ներկայցնել նոր ծրագրերին գործընկեր դառնալու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00