Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
21.09.2014
Սիրելի հայրենակիցներ։
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության գլխավոր տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Մեր ժողովրդի դարավոր երազանքը՝ Հայոց անկախ ու ազատ պետականությունն անցել է իր հավերժական ընթացքի 23 տարվա ճանապարհը։ Ամեն ժողովուրդ չէ, որ երջանկություն ունի ապրելու իր ազատ Հայրենիքում։ Հայ ժողովրդին հաջողվել է պայքարի, դժվարությունների, զրկանքների նաև համախմբվածության, միասնության, նվիրումի և ինքնակազմակերպման շնորհիվ կերտել երկու անկախ պետականություն. Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն։ Մեր ժողովրդի լավագույն ցավակներն իրենց կյանքն են զոհաբերել հանուն Հայաստանի Հանրապետության՝ պարգևելով մեզ Հայաստանի Հանրապետությունում խաղաղ ապրելու երջանկությունը։ Ողջ մնալու մեր մեղքը կարող է ունենալ միայն մեկ արդարացում. ամնացորդ նվիրվել հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման, շենացման և զարգացման։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս տարվա մյուս բոլոր օրերն իմաստավորող այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։
Փառք հայ ժողովրդին։
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը։