Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՔԴԵԴ 2014-2015 ՈՒՍՈՒՄՆԱՇՐՋԱՆԸ

21.09.2014

 2014 թվականի սեպտեմբերի 20-ին Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցում «Եվրոպական իտեգրացիա» թեմայով սեմինարով մեկնարկեց Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի 2014-2015 թվականների ուսումնաշրջանը։ Ուսումնաշրջանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը, Եվրոպայի Խորհրդի քաղաքականության պլանավորման տնօրեն, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՔԴԵԴ 2007 թվականի շրջանավարտ Էդգար Ղազարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ, ՔԴԵԴ 6-րդ թողարկման շրջանավարտ Հայր Ռուբենը։ Իր ողջույնի խոսքում Է.Ղազարյանն ընդգծեց ՔԴԵԴ մեծ դերն իր կյանքում, ինչպես նաև դրա կարևորությունը հասարակական ներկա հարաբերություններում։
ՔԴԵԴ այս տարվա առաջին սեմինարի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել Եվրոպայի Խորհրդի քաղաքականության պլանավորման տնօրեն, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստեր Միչելսոնը և ՀՀ Նախագահին առընթեր Հանրայի խորհրդի նախագահ, ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38