Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014 թվականի թիվ 4 նիստը
18.09.2014
2014 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը՝ 11.00-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի թիվ 4 նիստը, հետևյալ օրակարգով
1. ,,Համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ութ ամիսների արդյունքների մասին,,:
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/
2. ,,Բերքահավաքի և կերերի կուտակման աշխատանքների ընթացքը մարզի համայնքներում ,,:
/Զեկ.ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Ներսիսյան/
3. ,, 2014թ երրորդ եռամսյակում մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքների վերաբերյալ,,:
/Զեկ.ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄԾ հարցերի վարչության գլխավոր մասնագետ Վ. Հովհաննիսյան/
Հայտարարություններ
1. ,,Գյուղատնտեսական համատարած հաշվառման կազմակերպման ընթացքը մարզում,,
/Զեկ.ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Ներսիսյան/
2. ,,Գերազմանատներում առկա իրավիճակը շտկելու նպատակով իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցի կետերի կատարման վերաբերյալ,,
/Զեկ.ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄԾ հարցերի վարչության գլխավոր մասնագետ Վ. Հովհաննիսյան/
3. ,,2014թ հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում Ջերմուկ քաղաքում կայանալիք ,,Գյուղական համայնքների չորրորդ համաժողովի,, կազմակերպչական հարցերի վերաբերյալ,,
/Զեկ.ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄԾ հարցերի վարչության գլխավոր մասնագետ Վ. Հովհաննիսյան/
4. 2014թ հոկտեմբերի 1-ից 5-ը կայանալիք ,,Գինու փառատոն,, և ,,Բերքի տոն,, միջոցառումների կազմակերպչական հարցերի վերաբերյալ,,
/Զեկ.ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄԾ հարցերի վարչության գլխավոր մասնագետ Վ. Հովհաննիսյան/
Մարզխորհրդի նիստին կմասնակցեն մարզպետը, մարզպետի տեղակալները, համայնքների ղեկավարներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, նիստին հրավիրված են նաև՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:
Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5: