Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն այցելել է Խաչիկ գյուղի սահմանային դիրքեր
18.09.2014
2014 թվականի սեպտեմբերի 17-ի լույսի 18-ի գիշերը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին ընդառաջ, անցկացրել է Խաչիկ գյուղի սահմանային դիրքերի N մարտական հենակետում: Է.Ղազարյանը հանդիպում է ունեցել մարտական հենակետում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին, ընթրել զինվորների հետ: Մարզպետը շնորհավորել է զինվորականներին Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ և ՀՀ իշխանությունների անունից շնորհակալություն հայտնել նրանց՝ բարեխիղճ ծառայության, Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանության և մեր ժողովրդի խաղաղության ապահովման համար: Է.Ղազարյանը գրառում է կատարել հենակետի այցելուների մատյանում և գիշերն անցկացրել մարտական հենակետում: