Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների սեպտեմբեր ամսվա ընդունելությունը
16.09.2014
2014 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ընդունելության համար ցուցակագրվել էր 83 քաղաքացի, ընդունելության էին եկել 56-ը:
Ընդունելության եկած 49 քաղաքացիներ դիմել էին ֆինանսական օժանդակության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: 7 քաղաքացիներ դիմել էին այլ հարցերով՝ 5 քաքաքացի դիմել էր աշխատանքի տեղավորման խնդրանքով, 2-ը՝ հողի և շենք-շինությունների: Նշված այլ դիմումատուների խնդրանքի բավարարման վերաբերյալ հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել հարցերը և օրենքով նախատեսված ժամկետներում պատասխանել: