Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը
04.09.2014
2014 թվականի սեպտեմբերի 4-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը, կոմիտեի նախագահ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ:
Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը.
1.2014թ.-ի ներքին աուդիտի ծրագրով հաստատված մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունում, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունում, <<Սերսի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում, <<Խնձորուտի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում, <<Բարձրունու միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում, <<Ազատեկի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում, <<Հորբատեղի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում, <<Զեդեայի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտի հաշվետվությունների ներկայացում /զեկ. Վ.Կարապետյան/:
Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը:
Նիստը ո ր ո շ ե ց`
Առաջարկել.
1.Ներքին աուդիտի բաժնին՝ ըստ կազմակերպությունների հաշվետվետվություներով արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել վերահսկողական գործընթաց և խորհրդատվություն :
4. Հանձնարարել՝
ՊՈԱԿ-ների տնօրեններին՝ ապահովել նվազագույն ծախսումներով առավելագույն արդյունք, ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարում:Միջոցներ ձեռնարկել աուդիտի հաշվետվությամբ արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ և 1 ամսյա պարբերականությամբ ներկայացնել տեղեկատվություն հանձնարարականների և առաջարկությունների կատարման մասին: