Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ՍՆՆԴԻ ԾՐԱԳԻՐԸ
03.09.2014
2014 թվականի սեպտեմբերի 1-ը ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական բոլոր դպրոցների համար նշանավորվեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցականների կայուն սննդի ծրագրի մեկնարկով: Ծրագիրը կրում է փորձնական բնույթ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվում է առայժմ ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: Ծրագրի սահուն ընթացքն ապահովելու նպատակով դեռևս 2014 թվականի հունվարից մարզի 21 հանրակրթական դպրոցներում իրականացվեցին նախապատրաստական աշխատանքներ և ծրագրի փորձնական մեկնարկ` ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության և ՌԴ սննդի ինստիտուտի աջակցությամբ: 2014 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Վայոց ձորի մարզի բոլոր հանրակրթական դպրոցների 1-ից 4-րդ դասարանների և նախակրթարանների 2504 աշակերտների տրամադրվում է հյութ և թխվածքաբլիթներ: 2014 թվականի նոյեմբերի 1-ից դպրոցների զգալի մասում աշակերտներին այս ծրագրի շրջանակներում կտրամադրվի նաև տաք սնունդ: