Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի կրթության համակարգի աշխատողների օգոստոսյան խորհրդակցությունը

28.08.2014

 2014 թվականի օգոստոսի 27-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում ՀՀ Օրհներգի հնչյունների ներքո սկսվեց մարզի կրթության համակարգի աշխատողների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ ԷդգարՂազարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները և ուսմասվարները, առարկայական մեթոդմիավորումների նախագահները, դպրոցների զինղեկերը, կրթության ազգային ինստիտուտի Վայոց ձորի մասնաճյուղի աշխատակիցներ:
Մարզպետ Էդգար Ղազարյանը բացման խոսքում շնորհավորեց կրթության համակարգի աշխատողներին Գիտելիքի և դպրության տոնի և նոր ուսումնական տարին մեկնարկելու կապակցությամբ:

Մարզի կրթական համակարգի 2013-2014 ուսումնական տարվա արդյունքների և գալիք ուստարվա խնդիրների մասին հաշվետվությամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:
Հնչեցին նոր ուսումնական տարվա մեկնարկին առնչվող մի շարք առաջարկություններ ու հայտարարություններ:
Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետ Էդգար Ղազարյանը շնորհավորեց մարզի մանկավարժերին գալիք ուսումնական տարվա կապակցությամբ ու մաղթեց նրանց արդյունավետ աշխատանք: Խոսեց ուսումնական գործընթացում տեղ գտած թերությունների մասին և հորդորեց առավել կարճ ժամանակահատվածում վերացնել նշված թերությունները:
Մարզպետը հանձնարարեց դպրոցների ղեկավարներին՝ անել հնարավոր ամեն բան ուսման որակը բարձրացնելու, դպրոցներին հատկացված ֆինանսական հնարավորություններն արդյունավետ օգտագործելու, տարրական դասարանների աշակերտներին անվճար սնունդ տրամադրելու պետական ծրագիրն իրենց ղեկավարած դպրոցներում հաջողությամբ իրականացնելու նպատակով: Նա նշեց նաև, որ Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանատան կողմից 2014-2015 ուսումնական տարում ևս շարունակվելու է Վայոց ձորի մարզի դպրոցների համակարգչային դասարանները արդիական սարքավորումներով զինելու գործընթացը:
Է. Ղազարյանը կրթական հաստատությունների ղեկավարներին հանձնարարեց Գիտելիքի և դպրության օրը նշել պատշաճ հանդիսավորությամբ և հավաստեց, որ մարզային իշխանությունների ներկայացուցիչները կայցելեն դպրոցներ, իրենց ողջունը բերելով ուսուցիչներին և աշակերտներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46