Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հեղինակային երգի երեկո Եղեգնաձորում
27.08.2014
2014 թվականի օգոստոսի 25-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի, Արամ Գրիգորյանի մասնակցությամբ անցկացվեց հեղինակային երգի երեկո:
Երեկոն կազմակերպվել էր հեղինակ կատարողների նախաձեռնությամբ և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ: Համերգային ծրագրին մասնակցում էին եղեգնաձորցի հեղինակ կատարողներ Արմեն Ադամյանը, Արթուր Մարտիրոսյանը, Արման Վարդանյանը, Արսեն Սարդարյան, հյուրեր Արտաշատ քաղաքից՝ Տիգրան և Վարդան Թադևոսյանները, երգչուհի Լուսինե Ստեփանյանը: Հնչեցին քնարական, փիլիսոփայական, հայրենասիրական մոտիվներով գրված հոգեհարազատ երգեր, որոնցով ինչպես համերգավար-հեղինակ կատարող Արմեն Ադամյանը նշեց՝ ձևավորվեց համաձայնության երկխոսություն կատարողների և հանդիսատեսի միջև:
Համերգային երեկոյի վերջին երկխոսությունը երզափակվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի կողմից Արթուր Մեսչյանի <<Բարով մնաք>> երգի գեղեցիկ կատարումով: