Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների այցը Վայոց ձոր

27.08.2014

 2014 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզ էր այցելել ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մանուկյանը, Էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը, Արթուր Ստեփանյանը, Արմեն Մխիթարյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներ, պատգամավորների օգնականներ: Պատվիրակության անդամները ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի Վայքի գունդ, որտեղ հանդիպում ունեցան ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գենարալ-մայոր Անդրանիկ Մակարյանի և գնդի հրամանատար, փոխգնդապետ Սամվել Պողոսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Վայքի գնդի պաշտպանության գոտում իրականացվող մարտական ծառայության, ինչպես նաև բանակ-հասարակություն հարաբերություններին առնչվող հարցեր: Հանդիպումից հետո պատվիրակության անդամները շրջայց կատարեցին գնդի տարածքում՝ ծանոթացան զինվորականների ծառայության պայմաններին: Հանդիպմանը հաջորդ կանգառը ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժին էր, որտեղ հյուրերին դիմավորեցին ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, գնդապետ Լևոն Յազիչյանը և ՀՀ ոստիկանության Վայքի բաժնի պետ, գնդապետ Վարդան Ոսկանյանը: Պատգամավորները ծանոթացան ոստիկանության աշխատակիցների ծառայության պայմաններին, եղան ազատազրկվածների ժամանակավոր պահպանման կացարաններում, հանդիպեցին և առանձնազրույցներ ունեցան ոստիկանության ծառայողների հետ: ՀՀ ԱԺ պատգամավորներից կազմված պատվիրակության անդամները այցելեցին նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Եղեգնաձորի կայազորի բաժին, որտեղ կայազորի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Վարդան Խաչատրյանի ուղեկցությամբ ծանոթացան ծառայության պայմաններին, հանդիպեցին ռազական ոստիկանության աշխատակիցներին, քննարկեցին նրանց հուզող խնդիրները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46