Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն աշխատանքային այցելություն է կատարել Արտաբույնք և Եղեգիս համայնքներ

25.08.2014

 2014 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել Արտաբույնք և Եղեգիս համայնքներ:
Արտաբույքում համայնքի ղեկավար Սամվել Սեդրակյանի և դպրոցի տնօրեն Մեսրոպ Բաբայանի ուղեկցությամբ Է.Ղազարյանը շրջել է 5-րդ հրատապ ծրագրով հիմնանորոգվող դպրոցի տարածքում, ծանոթացել աշխատանքների կատարման որակին և ընթացքին:Շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության ղեկավարը հավաստիացրել է աշխատանքները նախատեսված ժամկետներից շուտ ավարտելու վերաբերյալ:
Իսկ Եղեգիսում համայնքի ղեկավար Յուրիկ Մկրտչյանի և Եղեգնաձոր ՋՕԸ տնօրեն Հազարապետ Նազարյանի ուղեկցությամբ եղել է համայնքի շուրջ 40 հա հողատարածքների ջրարբիացման  նպատակով կառուցված և արդեն շահագործվող  ոռոգման ջրագծի  ջրթողման տեղամասում և համոզվել, որ բաց թողնվող ջրի քանակը բավարար է նշված տարածքների ջրարբիացման համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00