Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն աշխատանքային այցելություն է կատարել Արտաբույնք և Եղեգիս համայնքներ
25.08.2014
2014 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել Արտաբույնք և Եղեգիս համայնքներ:
Արտաբույքում համայնքի ղեկավար Սամվել Սեդրակյանի և դպրոցի տնօրեն Մեսրոպ Բաբայանի ուղեկցությամբ Է.Ղազարյանը շրջել է 5-րդ հրատապ ծրագրով հիմնանորոգվող դպրոցի տարածքում, ծանոթացել աշխատանքների կատարման որակին և ընթացքին:Շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության ղեկավարը հավաստիացրել է աշխատանքները նախատեսված ժամկետներից շուտ ավարտելու վերաբերյալ:
Իսկ Եղեգիսում համայնքի ղեկավար Յուրիկ Մկրտչյանի և Եղեգնաձոր ՋՕԸ տնօրեն Հազարապետ Նազարյանի ուղեկցությամբ եղել է համայնքի շուրջ 40 հա հողատարածքների ջրարբիացման նպատակով կառուցված և արդեն շահագործվող ոռոգման ջրագծի ջրթողման տեղամասում և համոզվել, որ բաց թողնվող ջրի քանակը բավարար է նշված տարածքների ջրարբիացման համար: