Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցն անվանակոչվել է Մաքսիմ Գորկու անունով
21.08.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, համաձայնեցնելով ՀՀ կառավարության հետ, որոշում է կայացրել ՀՀ Վայոց ձորի մարզի <<Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությունը ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկու անունով անվանակոչելու վերաբերյալ:
Ծնունդով նիժեգորոդցի ռուս մեծ մտավորականի անունով ՀՀ Վայոց ձորի մարզում դպրոց անվանակոչելու և ռուսաց լեզվի խորացված ուսուցում կազմակերպելու վերաբերյալ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և ՌԴ Նիժեգորոդի նահանգապետ Վալերի Շանցևի միջև պայմանավորվածություն ձեռք է բերվել Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակներում նահանգապետի Վայոց ձոր կատարած այցի ընթացքում: