Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն աշխատանքային այցելություն է կատարել Սարավան համայնք
19.08.2014
2014 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն աշխատանքային այցելություն է կատարել Սարավան համայնք: Համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանի և Սարավանի հիմնական դպրոցի տնօրեն Աշոտ Փադունցի ուղեկցությամբ Է.Ղազարյանը շրջել է դպրոցի տարածքում, որտեղ ԳԵՈԹԻՄ ընկերության սոցիալական ծրագրերի շրջանակներում և Սարավան համայնքի համաֆինանսավորմամբ դպրոցին կից կառուցվում է նոր շինություն՝ 2014 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկող դպրոցականների կայուն սննդի ծրագրի ապահովման նպատակով անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար: Նոր շինությունը կազմված կլինի խոհանոցից, դպրոցական բուֆետից, պահեստից և սանհագույցներից: Պատասխանատուների հավաստիացումներով շենքը շահագործման կհաձնվի 2014 թվականի սեպտեմբերին: