Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն նվիրված մարզի դպրոցներում <<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագրի ներդրման կազմակերպչական աշխատանքներին

13.08.2014

 2014 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ղեկավարությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ խորհրդակցություն՝ նվիրված մարզի դպրոցներում <<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագրի ներդրման կազմակերպչական աշխատանքներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և uպորտի, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների պետերը, մարզի դպրոցների տնօրենները և հաշվապահները:
Մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը ներկայացրեց ծրագրի կարևորությունը և ներդրման նպատակայնությունը:

<<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագրի ռազմավարությունը բխում է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրի 2011 թվականին համատեղ ստորագրված <<Դպրոցական սնունդ>> զարգացման ծրագրի գործողությունների պլանից: Ռազմավարության գլխավոր նպատակն է. ստեղծել դպրոցում կայուն սննդի համակարգ, որը հնարավորություն կտա ապահովել ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունը և նվազեցնել աղքատության ցուցանիշը, նպաստելով դպրոցականների հաճախելիության բարձրացմանը և համընդհանուր տարրական կրթության ապահովմանը:
Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռազմիկ Հայրապետյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում սննդամթերքի գնումների ընթացակարգի կազմակերպման հարցերը:
Ամփոփելով խորհրդակցությունը մարզպետ Էդգար Ղազարյանը հանձնարարականներ տվեց դպրոցների տնօրեններին և հաշվապահներին, նախապատրաստական աշխատանքները պատշաճ կազմակերպելու և հետևողականություն դրսևորելու վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46