Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Վայքի և Սերսի հիմնական, Մարտիրոսի և Ազատեկի միջնակարգ դպրոցներում
11.08.2014
ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի նիստի թիվ 33-8 արձանագրային որոշման <<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագրի ռազմավարության և փորձնական ծրագրի 2014-2016 թթ. միջոցառումներն իրականացնելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի 01.11.2013թվականի N124 կարգադրությամբ ստեղծվել է Վայոց ձորի մարզային հանձնաժողով, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի նախագահությամբ:
Իսկ 02.08.2014թ. N 67 կարգադրությամբ հաստատվել է ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը, որի շրջանակում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը ՌԴ սննդի արդյունապերության ինստիտուտի մարզային ներկայացուցիչ Էդգար Մանուկյանի ուղեկցությամբ ս/թ օգոստոսի 7-ին աշխատանքային այցով եղել է Վայքի և Սերսի հիմնական, Մարտիրոսի և Ազատեկի միջնակարգ դպրոցներում: Մարզպետի տեղակալը տեղեկացնում է, որ Վայքի հիմնական դպրոցում ավարտին է հասցվել շինարարական և հարդարման աշխատանքները, Սերսում վիճակը բավար է, իսկ Մարտիրոսի և Ազատեկի դպրոցներում դեռևս անելիքներ կան, որոնց լուծման նպատակով հանձնարարություն է տրվել նշված դպրոցների տնօրեններին՝ ձեռնարկել ամեն հնարավորը ծրագրի պահանջները բավարարելու համար: