Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը աշխատանքային հանդիպում ունեցավ ԱՄՆ ՄԶԳ (USAID) աջակցման ծրագրի ներկայացուցիչների հետ
07.08.2014
2014 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ԱՄՆ ՄԶԳ <<Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության>> (EDMC) հայաստանյան ծրագրի ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին մարզում զբոսաշրջության զարգացման համատեքստում միջազգային այդ կազմակերպության խորհրատվական աջակցության, մասնավորապես Արենի համայնքի և Նորավանքի տարածքում միասնական զարգացման և ներդրումային ծրագրի (Մաստեր պլան) հետ կապված հարցեր: Կազմակերպության ներկայացուցիչ, միջազգային փորձագետ Ջիմ Ջեսմին ներկայացրեց կազմակերպության կողմից պատրաստված եռաչափ սխեմատիկ տեսանյութը` վերոնշյալ զարգացման գոտում ենթակառուցվածքների տեղակայման, դրանց նպատակահարմարության և ֆունկցիոնալ նշանակության առումներով:
Կարևորելով ծրագրի իրականացումը զբոսաշրջության խթանման գործում, մարզպետը նշեց ներդրումների իրականացման և ենթակառուցվածքների ստեղծման հարցում համալիր ծրագրի և համակարգային մոտեցման անհրաժեշտությունը, հաշվի առնելով, որ տվյալ տարածքն ունի պատմամշակութային և բնապահպանական մեծ նշանակություն և արժեք: Առաջարկվեց այս համատեքստում լրամշակել ներկայացված նյութը և առաջիկայում ներկայացնել ավելի լայն քննարկման:
Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը: