Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այցելություն Արին և Ազատեկ համայնքներ
06.08.2014
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հանձնարարությամբ 2014 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի և Արամ Գրիգորյանի, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանի և <<Հայկական միրգ>> ծրագրի տնօրեն Հովիկ Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզի Արին և Ազատեկ համայնքներ: Այցի ընթացքում համայնքների ղեկավարների և <<Հայկական միրգ>> ծրագրի շահառուների հետ քննարկվել են ՀՀ կառավարության կողմից Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ <<Հայկական միրգ>> նախագծի շրջանակներում նոր հիմնադրված ընկուզենու և այլ պտղատեսակների այգիների պահպանության, ծրագրի ընթացքի և հետագա զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր: Ծրագրի շրջանակներում Արին համայնքում հիմնադրվել է 18.2 հա ընկուզենու նորատունկ այգի, իսկ Ազատեկ համայնքում 8.7 հա տարածքի վրա ընկուզենու և բալենու այգիներ: Նոր այգիներ կհիմնվեն նաև 2014 թվականի աշնանը, իսկ ծրագիրը հնարավոր է շարունակություն ունենա՝ ընդգրկելով Եղեգնաձոր, Գլաձոր և Խնձորուտ համայնքները: