Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը շրջայց է կատարել Հերհեր և Կարմրաշեն գյուղերի ճանապարհի վերանորոգվող շինհրապարակում և ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին
02.08.2014
2014 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը՝ մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի և մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչիկ Ասլանյանի ուղեկցությամբ այցելեց Հերհեր և Կարմրաշեն գյուղերի ճանապարհի վերանորգման շինհրապարակ՝ տեղում վերանորոգման աշխատանքներին ընթացքին ծանոթանալու նպատակով: Ճանապարհի հիմնանորոգման խնդիրը բարաձրացվել է համայնքի բնակիչների կողմից, որոնց հետ ՀՀ Վայոց ձորի մարզպետի 2014 թվականի մարտի 4-ին կայացած հանդիպման ժամանակ Է.Ղազարյանը խոստացել էր առաջին իսկ հնարավորության դեպքում միջոցներ նախատեսել ճանապարհի հիմնանորոգման համար (http://vdzor.gov.am/news/item/2014/03/07/478/): Մարզպետի խոստումը երկար սպասեցնել չտվեց: 2014 թվականին ՀՀ կառավարության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին ճանապարհաշինության նպատակով հատկացված ողջ միջոցները (շուրջ 80 մլն. դրամ) ուղղվեց ճանապարհի հիմնանորոգման ծրագրին: Կատարված աշխատանքնենրի արդյունքում ճանապարհի մի մասն ամբողջությամբ ասֆալտապատվել է, մի զգալի մասում իրականացվել են փոսային նորագման աշխատանքներ, իսկ առավել դժվար անցանելի հատվածներում ապահովվել է ավազակոպճային ծածկույթ: Ծրագրով նախատեսված է աշխատանքներն ավարատին հասցնել 2014 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն շինարարական կազմակերպության ղեկավարների հավաստիացումներով, այն հնարավոր կլինի ամբողջությամբ շահագործման հանձնել ժամկետից շուտ: