Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ արդարադատության նախարարի աշխատանքային այցը Վայոց ձոր

26.07.2014



 2014 թվականի հուլիսի 25-ին աշխատանքային այցով ՀՀ Վայոց ձորի մարզ էր ժամանել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Այցի շրջանակներում նախարարն առանձնացրույց ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ, որից հետո մարզպետարանում կազմակերպվեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետարանի նիստերի դահլիճում նախարարը հանդիպում ունեցավ դատավորների, արդարադատության ոլորտի մարզային կառույցների ղեկավարների, նոտարների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունների ղեկավարաների հետ, որտեղ քննարկվեցին ոլորտային խնդիրներ, օրենսդրական կարգավորման և կազմակերպական հարցեր:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց նաև սահմանամերձ Խաչիկ համայնք, հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների հետ, այցելեց սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող ընտանիքների, ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46