Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կկատարի քաղաքացիների ընդունելություն

23.07.2014

 2014 թվականի հուլիսի 25-ին, ժամը՝ 10.30-ին,  ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առաջին հարկում տեղակայված Եղեգնաձորի բնապահպանական տեղեկատվական հասարակական <<Օրհուս>> կենտրոնում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կընդունի ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչներին:
Ցանկացողները ցուցակագրվելու համար կարող են այցելել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն՝ մարզպետարանի շենք, երկրորդ հարկ, 211 սենյակ, կամ զանգահարել (+374281)2.40.69 հեռախոսահամարով՝ վարչության պետ Խաչիկ Գևորգյանին:
Նույն օրը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կհանդիպի ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ, որից հետո մարզպետարանում տեղի կունենա հանդիպում ՀՀ ԱՆ աշխատակազմի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Վայոց ձորի մարզային բաժնի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Եղեգնաձորի մարզային բաժնի, պետ ռեգիստրի, դատարանի ներկայացուցիչների, մարզի նոտարների հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46