Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Եղեգեաց>> փառատոնը Եղեգնաձորում
20.07.2014
2014 թվականի հուլիսի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանն ու Արամ Գրիգորյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը մասնակցեցին Եղեգնաձորում կազմակերպված <<Եղեգեաց>> փառատոնին։ Փառատոնը կազմակերպել էին <<Լույս>> հիմնադրամը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, Եղեգնաձորի քաղաքապետարանը, Վայոց ձորի մարզային զարգացման ու համագործակցության կենտրոնը, Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնը և Սյունիք Զարգացում ՀԿ-ն։ Հյուրերը ծանոթացան երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներին, որոնք ներկայացնում էին Վայոց ձորի մարզի տարբեր բնակավայրեր։ Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր նաև կավճանկար երեխաների համար, ինչպես նաև համերգ։