Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

18.07.2014

 2014 թվականի հուլիսի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ներքին աուդիտի կոմիտեի հերթական` երրորդ նիստը, որին կոմիտեի անդամներից բացի մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Ռազմիկ Հայրապետյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, առողջապահության բաժնի պետ Սամվել Շահբազյանը: Կոմիտեի նիստում քննարկվեցին <<Արենի>> առողջության առաջնային պահպանման կենտրոնում, Վայքի բժշկական միավորումում և Եղեգնաձորի բժշկական կենտրոնում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Արձանագրված թերությունների և խախտումների կապակցությամբ լսվեցին կազմակերպությունների ղեկավարների բացատրություններն ու պարզաբանումները, որից հետո տրվեցին դրանց վերացմանն ուղղված կոնկրետ հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46