Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին կանանց քաղաքական մասնակցության խթանման խնդիրներ
17.07.2014
2014 թվականի հուլիսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի աջակցությամբ մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված կանանց քաղաքական մասնակցության խթանման խնդիրներին: Քննարկումը կազմակերպել էր <<Կանանց ռեսուրսային կենտրոն>> հասարակական կազմակերպությունը: Մասնակցում էին Վայոց ձորի մարզի պետական կառավարման համակարգի, կրթական, առողջապահական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ավագանու կին անդամներ, գործարար կանայք և քաղաքացիական ակտիվիստներ:
Քննարկումը վարում էին <<Կանանց ռեսուրսային կենտրոն>> ՀԿ-ի <<Կանանց քաքաղաքական մասնակցության խթանումը Հայաստանում>> ծրագրի համակարգող Լուսինե Սաղումյանը և նույն կազմակերպության ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը: Վերջինս խոսեց նաև հասարակության մեջ և ընտանիքներում տեղի ունեցող ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների մասին: