Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նիստը
15.07.2014
2014 թվականի հուլիսի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ, հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Գագիկ Անանյանը:
Նիստի օրակարգում ներառված էր հետևյալ հարցերը.
1. Գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակը և կարևորությունը,
2. Գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքների ընթացքը,
3. Մարզային հանձնաժողովների և համայնքապետերի կողմից ցուցաբերվելիք օժանդակության մասին,
4. Այլ հարցեր:
Ներկայացվեց, որ գյուղատնտեսական համատարած հաշվառումը զուտ վիճակագրական նպատակներով գյուղատնտեսության կառուցվածքի վերաբերյալ համընդգրկում տվյալների հավաքագրման, մշակման, տարածման և դրանց օգտագործման վիճակագրական գործառույթ է:
Ներկայացվեցին օրակարգի հարցերը, ծավալվեց շահագրգիռ քննարկում:
Նիստին մասնակցում էին ՀՀ գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների և մարզի համայնքների ղեկավարներ: