Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կազմակերպվում է Վայոց ձորի մարզի սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգստը

14.07.2014

  ՀՀ Կառավարության որոշմամբ ծնողազուրկ, սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպան նպատակով 2014 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզին հատկացվել է 195 տեղ: Այն անցկացվելու է 3 փուլով, 20-ական օր տևողությամբ:
Երեխաների հանգստի կազմակերպման առաջին փուլն սկսվել է հունիսի 20-ին: Վայոց ձորի մարզից այդ փուլում Հանքավանի <<Հասմիկ>> ճամբար է մեկնել 55 երեխա: Նրանք իրենց հանգիստն անցկացրել են մինչև հուլիսի 9-ը: Ճամբարային հանգստի երկրորդ փուլը մեկնարկեց հուլիսի 9-ին: Ճամբար է մեկնել 70 երեխա: Երկրորդ խմբի երեխաները ճամբարում կհանգստանան մինչև հուլիսի 28-ը: Իսկ հուլիսի 28-ին այս երեխաներին կփոխարինեն ևս 70-ը, որոնց հանգիստը կկազմակերպվի մինչև օգոստոսի 16-ը:
Երեխաների տեղափոխությունը կազմակերպվում է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից: Ճամբար մեկնող երեխաներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին ուղեկցում են ճանապարհային ոստիկանության մարզային աշխատակիցները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46