Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում
11.07.2014
2014 թվականի հուլիսի 11-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ 2013-2014 թվականների ոսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը, ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր Միհրդատ Հարությունյանը, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սոս Խաչիկյանը, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վարդան Վլասյանը, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գրիգոր Նազարյանը, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրենի տեղակալ, տնտեսագիտության թեկնածու Արփինե Հովակիմյանը: Հատկանշական է, որ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղն այս տարի ավարտեցին առաջին մագիստրոսները, ինչը կարևոր իրադարձություն է մասնաճյուղի տարեգրության մեջ:
Շրջանավարտներին ուղղված շնորհավորական խոսքում Է.Ղազարյանը մաղթեց նրանց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ նշելով, որ այս պահից իրենք բոլորն ունեն հավասար կարգավիճակ՝ իբրև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտներ: Է.Ղազարյանը ցանկացավ, որ շրջանավարտներն իրենց հետագա աշխատանքում ազնվությամբ, աշխատասիրությամբ, նվիրումով, պատասխանատվությամբ և գիտելիքներով բարձր պահեն ՀՊՏՀ շրջանավարտի բարի համբավը, իսկ այսօրվա ստացած դիպլոմները երաշխիք լինեն արժանապատիվ աշխատանքի և անձնական բարեկեցության:
Արարողության ավարտին բոլոր շրջանավարտներին հանձնվեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համասլարանի դիպլոմները: