Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպում ունեցավ Եվրամիության ծրագրերի պատասխանատուների հետ
11.07.2014
2014 թվականի հուլիսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ Եվրամիության ECORYS կազմակերպության տեխնիկական աջակցության թիմի պատասխանատուների հետ, որոնք ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ իրականացնում են “Support to the EU Delegation to Armenia and RA Ministry of Territorial Administration for preparation of actions in regional development” ծրագիրը: Ծրագրով նախատեսված է ՀՀ բոլոր մարզերում իրականացնել զարգացման գրանտային ծրագրեր՝ յուրաքանչյուր ծրագիրը նվազագույնը 500.000 եվրո ծավալով: Մարզպետի հետ հանդիպումից հետո ծրագրի պատասխանատուները մարզպետարանի դահլիճում հանդիպում ունեցան մարզի հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ծրագրին դիմելու կարգն ու պայմանները: